ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չզեկուցեք՝ աշխատանքը կատարված է, հետո պարզվի՝ փոսի ջրի միջով է սպիտակ գիծն անցնում. Ավինյան
Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը ներկայացրել է հասարակական տրանսպորտի երթևեկության համար առանձնացված գծեր ունենալու ծրագրի իրականացման ընթացքը։ Նրա խոսքով՝ Գայի պողոտայում արդեն առանձնացվել է տրանսպորտի համար առանձնացված երթևեկելի գիծ.
«Երթևեկության կազմակերպման՝ նշված փոփոխությունը կնպաստի հասարակական տրանսպորտի երթևեկության անընդհատության ապահովմանը, որն ինքնին կլուծի մի շարք խնդիրներ»։
Ըստ նրա՝ այդպես կբարձրանա երթուղիների միջին արագությունը՝ նպաստելով գրաֆիկի պահպանմանը։ Նաև կնվազեն հասարակական տրանսպորտի ճտպ-ները և այլն։
Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, թե սա փորձնական ծրագիր է, և ինքն առաջարկում է հասկանալ դրա կոնցեպտը. Նա օրինակ է բերել Թբիլիսին՝ նշելով որ նրանց փորձից ևս պետք է օգտվել.
«Իրենք խնդիրներ ունեցել են, հիմա էլ ունեն։ Խցանումներն ահավոր են այնտեղ՝ հենց նույն գծանշումների պատճառով։ Պետք է հասկանալ՝ որն է պատճառը, որ մենք մի քիչ ավելի զգուշավոր գնանք»։
Տիգրան Ավինյանը նաև նշեց, որ մեկ-մեկ փոսերի միջով են արվում գծանշումները. «Հետևեք, որ նմանատիպ բան տեղի չունենա, որ չզեկուցեք՝ աշխատանքը կատարված է, հետո պարզվի՝ փոսի ջրի միջով է սպիտակ գիծն անցնում»։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...
Սեւ ամպեր՝ Տիգրան Ավինյանի գլխի՞ն. քրեական վարույթ է սկսվել. «Հետք»
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը (ԿԿՀ) Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանի գործով վարույթի նյութերն ուղարկել է Գլխ...