Պետական կարգավիճակ ունեցող կառույցներում կոռուպցիոն ռիսկերը մեծ են․ Սուքիասյան
Կառույցները, որոնք պետական կարգավիճակ ունեն, նրանց սպասարկման աստիճանը բավականին ցածր է, լավ չեն սպասարկում ու կոռուպցիոն ռիսկերը շատ մեծ են։ Այս մասին Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Եվրասիական վերապահովագրական ընկերության հիմնադրման մասին համաձայնագիրը համաձայնեցնելու օրենքի նախագծի քննարկման ժամանակ ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Հիմա մենք վեցնենք ու վերապահովագրումը տանենք մի այնպիսի հարթակ, որտեղ կոռուպցիոն ռիսկերը շատ են, նորից խնդիրներ կառաջանան։ Ինչո՞ւ մասնավորներին չենք մտցնում, որ հակակշռենք այս ամենին, պետական կառավարման մեջ բավականին դժվարություններ ունենք»,- ասել է Սուքիասյանը՝ ընդգծելով, որ պետական գումարները արդյունավետ ծախսելու խնդիրներ ևս կառաջանան։
Արձագանքելով՝ Էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը ընդգծել է․
«ԵԱՏՄ-ի շրջանակներում ունենք լավ օրինակ՝ Եվրասիական զարգացման բանկը, որը իմ կարծիքով ունենալով լավ կորպորատիվ կառավարում՝ կարողացել է նվազեցնել այդ ռիսկերը։ Նույն կերպ՝ եթե ճիշտ կորպորատիվ կառավարում լինի, Ձեր ասած ռիսկերը կարող են նվազել»։
Նմանատիպ հոդվածներ
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները
Մինսկում մեկնարկել են ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի միջոցառումները։ ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների նիստին...