Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է ԱՄՆ-ի հետ պատժամիջոցների վերացման շուրջ բանակցությունների մասին
Իրանն ու ԱՄՆ-ն Օմանում բանակցություններ են վարում Թեհրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու շուրջ, երկուշաբթի հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։
Մեկնաբանելով Օմանում իրանա-ամերիկյան խորհրդակցությունների մասին հաղորդումները՝ Քանաանին ասել է, որ Թեհրանը ողջունում է Օմանի սուլթանության միջնորդությունը պատժամիջոցների չեղարկման համար բանակցությունները սկսելու հարցում:
Նա նշել է, որ Օմանի աջակցությամբ Իրանն ու ԱՄՆ-ն արդեն կարծիքներ են փոխանակել, և երկխոսությունը շարունակվում է։ Միաժամանակ Քանանին հերքել է այն ենթադրությունները, թե բանակցությունների նպատակը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ նոր միջանկյալ համաձայնագրի կնքումն է։ Արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ Թեհրանը մտադիր է խորհրդակցություններ անցկացնել միայն Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ՀԳՀԾ) շուրջ։
«Մենք մնացած ամեն ինչ համարում ենք լրատվամիջոցների շահարկումներ: Մենք չենք հաստատում միջանկյալ համաձայնագրի շուրջ բանակցությունների մասին տեղեկատվությունը»,- պարզաբանել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը թիրախավորված կրակ է վարել Երասխում մետալուրգիական գործարանի ուղղությամբ․ ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Երասխի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈւ գործողությունների վերաբերյալ, որը ներկայացնում ենք ս...
Երասխի մետաղաձուլարանի մասին ՀՀ ՇՄՆ-ի պարզաբանումը՝ ի պատասխան Ադրբեջանի հայտարարության
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել՝ ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտ...
Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազները հանդիպել են
Սանկտ Պետերբուրգում կայացել է գլխավոր դատախազների ռուս-հայկական-ադրբեջանական եռակողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ...
Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի գործողություններն առավել սպառնալից բնույթ են ստանում. Արցախի ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Լաչինի միջանցքի ամբողջական փակման կապակցությամբ, որը ներկայացնում ենք ստորև․ «Հու...