ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում ավելի քան 18 ժամ չի հաջողվում մարել խոշոր հրդեհը

Ստամբուլի արևմուտքում գտնվող գործարանում ավելի քան 18 ժամ չի հաջողվում մարել խոշոր հրդեհը, հայտնում է TGRT հեռուստաալիքը:
Ծխի սյուները տեսանելի են եղել շաբաթ օրը Աթաթուրքի անվան մարզադաշտի հարևան թաղամասում, որտեղ շաբաթ օրը կայացել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումը:


Հրդեհն ընդգրկել է մարզադաշտից ոչ հեռու գտնվող Իկիտելի արդյունաբերական գոտու վեցհարկանի ֆաբրիկայի վերին հարկը։ Մոտ հազար քառակուսի մետր մակերեսով շենքում դեռևս չպարզված պատճառով հրդեհվել են պլաստմասե և թղթե արտադրանքները:

 

Հիշեցնենք՝ հայտնել էինք, որ Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» խաղից առաջ հրդեհ է բռնկվել մարզադաշտի հարակից տարածքում: 

 

Մանրամասները՝ տեսանյութում: