ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Հրդեհ՝ Ստամբուլի մարզադաշտի հարակից տարածքում ՉԼ-ից առաջ

Ստամբուլի «Աթաթուրք» մարզադաշտում կայանալիք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Մանչեսթեր Սիթի» - «Ինտեր» խաղից առաջ հրդեհ է բռնկվել մարզադաշտի հարակից տարածքում: Այս մասին է գրում է Daily Mail-ը։

 

Նաև նշվում է, որ երկրպագուները խցանումների պատճառով հաճախ ստիպված են եղել թողնել մեքենաները և ոտքով մեծ տարածություններ կտրել անցնել, մինչ մարզադաշտ հասնելը: Շատերն էլ բողոքել են, որ գարեջրի գինը այնտեղ գրեթե վեց անգամ ավելի բարձր է եղել, քան Ստամբուլի բարերում:

 

Հիշեցնենք՝ «Մանչեսթեր Սիթի»-ն պատմության մեջ առաջին անգամ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող: Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն այս մրցաշրջանում նվաճեց երրորդ գավաթը: