ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են գերմանական Leopard 2 այրվող տանկի կադրերը
ՌԴ-ի Պաշտպանության նախարարությունը ցուցադրել է Զապորոժյեի ուղղությամբ Ուկրաինայի Զինված ուժերի զրահատեխնիկայի ոչնչացման կադրերը։ Տեսանյութը հրապարակվել է գերատեսչության Telegram ալիքում։
Կադրերում երեւում է ուկրաինական զրահատեխնիկայի շարասյունը, այդ թվում՝ գերմանական Leopard 2 տանկերը, որոնցից մեկի պտուտահաստոցից ծուխ է դուրս գալիս, տանկն այրվում է։ Մյուս Leopard 2-ները, դատելով հրապարակված գրառումից, նույնպես անշարժացված են։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ հունիսի 8-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերը Զապորոժյեի ուղղությամբ փորձել են ճեղքել ռուսական պաշտպանությունը։ Հետախուզությունը ժամանակին հայտնաբերել է հակառակորդի ստորաբաժանումները, որից հետո ձեռնարկվել է կանխարգելիչ հարված, նշել է ՊՆ ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ
Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանե...
Ապատեղեկատվություն է․ ՊԲ-ն Ադրբեջանի տարածած հաղորդագրության մասին
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 10- ին պարբերաբար կրակ են բացել Ար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ումանի սուպերմարկետի տեսախցիկները ֆիքսել են հրթիռային հարձակումը
Համացանցում հայտնվել են երեկվա Ուկրաինայի Ուման քաղաքի հրթիռային հարձակման կադրերը՝ նկարահանված սուպերմարկետի ներս...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Այսօր ժամը 17:00-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ-խմբ.) տեղակայված...