«Կա հակասություն մեր ու տիկին Գայանեի միջև». փաստաբան
«Կա հակասություն մեր ու տիկին Գայանեի միջև: Մնացածը ճիշտ կլինի նա ասի։ Այո, հակասությունը եղել է պաշտպանության մարտավարության հետ կապված։ Մեր դիրքորոշումն այն է եղել, որ արդարացման հիմքով պիտի շարունակեինք պաշտպանությունը, սակայն տիկին Գայանեն այլ կարծիքի էր։ Տիկին Գայանեն, կարծում ենք, հնարավորություն կունենա խոսելու այդ մասին»: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Գայանե Հակոբյանի պաշտպաններից Հովսեփ Սարգսյանը:
Փաստաբանի խոսքով՝ իրենք ներկայացրել են խափանման միջոցը փոխելու միջնորդություն և դուրս եկել դահլիճից.
«Մենք այլևս ազատված ենք Գայանե Հակոբյանի պաշտպանությունից։ Տիկին Գայանեն, կարծում ենք, կապված մեղադրանքի հետ իր դիրքորոշումը կարտահայտի։ Մենք ունեցել ենք մեր դիրքորոշումը ու հիմա էլ գտնում ենք, որ այս գործով հանցակազմը բացակայում է»,- նշել է նա։
Հիշեցնենք, որ զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մայրը` Գայանե Հակոբյանը, որը կալանավորվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդու` Աշոտ Փաշինյանի առևանգման գործով, հրաժարվել է պաշտպաններից։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...