ՀՀ-ում ամենաէժան ծխախոտի մեկ տուփը պետք է լինի 20 հազար դրամ. ՔՊ պատգամավոր
Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Նարեկ Ղահրամանյանը՝ անդրադառնալով Հայաստանում ծխախոտի վերաբերյալ օրենքի նոր կարգավորումներին, նշել է.
«Եթե օրենք է ընդունվում, և այն չի պահվում, ըստ իս՝ պետության համար խայտառակություն է: Լինում է՝ օրենքներ ենք ընդունում՝ հստակ իմանալով, որ դրանք չեն աշխատելու:
«Եթե դուք ուզում եք ծխախոտի սպառումը քչացնել կամ վերացնել, իմ կարծիքով՝ աստիճանաբար թանկացումը դրան չի օգնելու, 50, 100 դրամը բան չի փոխելու: Իմ կարծիքով՝ մեկ տուփ ծխախոտը ՀՀ-ում պետք է լինի նվազագույնը 20 հազար դրամ, ընդ որում՝ ամենաէժան ծխախոտը: Ես այդ էքսպերիմենտը իմ վրա արել եմ, ծխող լինելով՝ 1,5 տուփ ծխախոտով երկու շաբաթ ապրել եմ, և ինձ հետ ոչ մի բան չի եղել»,- նշել է Նարեկ Ղահրամանյանը:
Ըստ պատգամավորի՝ տպավորություն է ստեղծվում, որ ուղղակի թանկացնում են, ոչ թե ուզում են հարց լուծել.
«Եթե ուզում ենք հարց լուծել, էլի եմ ասում՝ եթե 1000-ից դառնա 1500 դրամ, մարդիկ, միևնույն է, ծխելու են: Մեր երկրում ծխախոտը ամենօրյա հասանելի արտադրանք է, բոլորը կարող են իրենց թույլ տալ ծխել, անգամ՝ թոշակառուները: Այդպես չպետք է լինի»:
Ղահրամնյանը հարց է ուղղել Արսեն Թորոսյանին.
«Խնդրում եմ նշեք՝ աշխարհում ծխողների քանակով մենք ո՞ր տեղում ենք, կարծում եմ՝ առաջին եռյակում կլինենք»:
Արսեն Թորոսյանն էլ նշել է, որ թոփ տասնյակում ենք. մեծահասակ տղամարդկանց մոտ 52 տոկոսը ծխող է:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ալեն Սիմոնյանի կինն ու դուստրն էլ են Լոնդոն մեկնել
Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մշտապես գործուղման է մեկնում տիկնոջ հետ: Այս անգամ էլ...
«Փաստաթուղթը գրեթե պատրաստ է». ՌԴ փոխվարչապետը` բանակցությունների մասին
Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը մեկնաբանել է տարածաշրջանային կապերի ապաշրջափակման հանձնաժողովի եռակողմ հանդիպմա...
Վաշինգտոնում նախատեսված քննարկումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...