Գուցե Աշոտ Փաշինյանն է զղջացել և ցանկանում է, որ տիկին Գայանեի խափանման միջոցը փոխվի. Սահակյան
«Որդիների կանչ» հասարակական կազմակերպության նախագահ, Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Սահակյանի հայրը՝ Վահիդ Սահակյանը, հիմք ընդունելով Գայանե Հակոբյանի արդեն նախկին փաստաբաների հայտարարությունները, հնարավոր է համարում, որ Գայանե Հակոբյանն ազատ արձակվի: Այս մասին նա ասել է Tert.am-ի հետ զրույցում:
Ըստ Վահիդ Սահակյանի՝ գուցե Աշոտ Փաշինյանն է զղջացել և ցանկանում է, որ Գայանե Հակոբյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառվի:
«Դատական նիստը դռնփակ է, մենք չգիտենք, թե ներսում, ինչ է կատարվել: Սա դատավարություն է, ես ոչինչ չեմ կարող ասել»,- ասել է նա:
Նշվում է, որ Վահիդ Սահակյանը տեղյակ չէ՝ Գայանե Հակոբյանն ընդունել է մեղքը, թե՝ ոչ:
Ըստ տեղեկությունների՝ Գայանե Հակոբյանն ընդունել է մեղադրանքը, սակայն, փաստաբանները ո՛չ հաստատել են այն, ո՛չ հերքել: Նշենք նաև, որ այսօր Աշոտ Փաշինյանի «առևանգման գործով» նիստը դռնփակ է ընթացել:
Հիշեցնենք՝ Գայանե Հակոբյանն արդեն երկրորդ անգամ հրաժարվել է փաստաբանների պաշտպանությունից:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...