ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եգիպտոսում բռնել են ռուսաստանցուն հոշոտած շնաձկանը

Եգիպտոսի Հուրգադա ծովափնյա քաղաքում բռնել են Ռուսաստանի քաղաքացու վրա հարձակված շնաձկանը։ Տեսակադրերը հրապարակվել են սոցցանցերում։

 

Ինչպես պատմել են ռուս զբոսաշրջիկի մահվան ականատեսները, շնաձուկը նախ կծել է 23-ամյա ռուսաստանցի Վլադիմիր Պոպովի ոտքը, իսկ ավելի ուշ երիտասարդին տարել ջրի տակ։  Նշվում է, որ գիշատիչը կարողացել է ավելի մոտ լողալ մարդկանց՝ ջրում պաշտպանիչ ցանցերի բացակայության պատճառով։

 

Տեղեկությունը հաստատում է նաեւ РИА Новости-ն։

 

«Եգիպտական ​​Հուրգադայում ռուսաստանցու վրա հարձակված շնաձուկը բռնվել է», - ասել է գործակալության աղբյուրը Հուրգադայում:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հուրգադայում հոր աչքի առաջ շնաձկան հարձակման հետևանքով մահացել է ռուսաստանցի մի երիտասարդ։

 

Ռուսաստանի գլխավոր հյուպատոսությունը հաստատել է նրա մահը։

Քաղաքականություն