Ստոլտենբերգը նշել է` երբ Ուկրաինայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին քննարկելու առարկա չի լինի
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը գնահատել է Հյուսիսատլանտյան դաշինքին Ուկրաինայի անդամակցության հնարավորությունը Ռուսաստանի հետ հակամարտությունում նրա պարտության դեպքում: Բրյուսելում կայացած համաժողովում նա հայտարարել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում դա իմաստ չի ունենա։ Տեղեկությունը հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«Եթե Ուկրաինան հնարավորություն չունենա գոյություն ունենալ որպես անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական պետություն Եվրոպայում, նրա անդամակցությունը քննարկելու առարկա չի լինի ընդհանրապես»,-ասել է նա և կոչ արել միասնություն ցուցաբերել Կիևին աջակցելու հարցում:
Ավելի վաղ Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի երկրները Վիլնյուսի գագաթնաժողովում կակտիվացնեն Կիևին օգնության տրամադրումը: Նրա խոսքով՝ որոշումները, որոնք կընդունվեն միջոցառման շրջանակում, զգալի կլինեն և Ուկրաինայի ուժերին թույլ կտան մոտենալ ՆԱՏՕ-ի չափանիշներին:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պա...
Վաշինգտոնում նախատեսված քննարկումը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվում է. ՀՀ ԱԳՆ
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը ֆեյսբուքյան էջում հայտնում է, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգթոնում նախատեսվող...
ԵՄ-ն հուլիսին առաջընթաց է ակնկալում Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների բանակցություններում
Եվրոպական միությունը հույս ունի, որ հուլիսի 21-ին Բրյուսելում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների միջև կայանալիք բանակցութ...
Հայաստանում ԱՄՆ դեսպանն այցելել է Սյունիքի մարզ
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինն այցելել է Սյունիքի մարզ: Տեղեկությունը հայտնում է դեսպանությունը, որի մեջ նշվում է...