ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խախտումների պատճառով կասեցվել է թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը
«Գետամեջ» թռչնաֆաբրիկայի արտադրական գործունեությունը կասեցվել է հայտնաբերված խախտումների պատճառով։ Այս մասին հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունը։
Տեսչական մարմինը «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ի հետ զուգահեռ նմուշառում է կատարել տեղական արտադրության պաղեցված թռչնամսի մի քանի ապրանքանիշներից և հանձնել լաբորատոր հետազոտության։ Փորձաքննության արդյունքում «Գետամեջ» ապրանքանիշի պաղեցված հավի նմուշներում հայտնաբերվել է սալմոնելա։
ՍԱՏՄ-ն ստուգում է իրականացրել նաև թռչնաֆաբրիկայում և մի շարք խախտումներ հայտնաբերել։
«Արտադրական շինությունների այն հատվածներում, որտեղ իրականացվում է սննդամթերքի արտադրություն, հատակի և պատերի մակերևույթը պատրաստված չի եղել անջրանցիկ, լվացվող, ախտահանվող նյութերից, դռները եղել են անհարթ՝ պատրաստված չեն եղել չներծծող նյութերից»,– հայտնաբերված խախտումները թվարկում է տեսչական մարմինը։
Չեն եղել ապահով առաստաղների և արտադրական շինությունների վերևում գտնվող կառուցվածքները, այսինքն՝ չի կանխարգելվել կեղտի կուտակումը, բորբոսի առաջացումն ու խոնավության խտացումը։
Բացի այդ, սննդամթերքի հետ շփման մեջ գտնվող տեխնոլոգիական սարքավորումները և գույքը պատրաստված չեն եղել այնպիսի նյութերից, որ հնարավոր լինի լվանալ և ախտահանել։ Դրանք նաև բարվոք վիճակում չեն եղել։
Նշվում է, որ ՍԱՏՄ–ն ժամկետ է սահմանել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
[843ebbdd40f123f0aea2cd974fc075b5.jpg]
[0742cdebaf61815f2bfde4ddd9ffd4eb.jpg]
[ae1bc2fe0b59a1ca35f079f18e1b10ba.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...