Խերսոնում ջրհեղեղից տուժել է հայկական համայնքի 2 ներկայացուցիչ
Կախովկայի ՀԷԿ-ի փլուզման հետևանքով առաջացած ջրհեղեղից տուժածներ կան նաև Խերսոնի մարզի հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուկրաինահայ քաղաքական վերլուծաբան Մարատ Հակոբյանը AnalitikaUA-ին հայտնել է, որ Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։
«Կան տուժածներ տեղական համայնքի ներկայացուցիչների շրջանում, և Ուկրաինայի հայերի միությունը Խերսոնի մարզում ակտիվորեն ներգրավված է խերսոնցիներին օգնություն տրամադրելու բոլոր միջոցառումներում։ Բնականաբար, օգնություն է ցուցաբերվում ոչ միայն հայերին, այլ բոլոր խերսոնցիներին, որոնք դրա կարիքն ունեն»,- ասել է նա։
Մարատ Հակոբյանն «Արմենպրես»-ին հայտնել է, որ հայկական համայնքից տուժել է 2 մարդ։
Նշվում է, որ Խերսոնի տարածաշրջանի հայկական համայնքի ղեկավար Տիգրան Մկրտչյանն էլ AnalitikaUA-ին հայտնել էր, որ համայնքն ակտիվորեն համագործակցում է Խերսոնի մարզի և Խերսոն քաղաքի ռազմաքաղաքացիական ադմինիստրացիաների հետ՝ տուժածներին էվակուացնելու և տեղավորելու հարցում։ Հայկական մի շարք համայնքներ արդեն իսկ հանդես են եկել տուժածներին իրենց շրջաններում տեղավորելու նախաձեռնությամբ։
Հիշեցնենք՝ Կախովկայի ՀԷԿ-ի ամբարտակը փլուզվել է հունիսի 6-ի գիշերը: Մոսկվան և Կիևը հիդրոէլեկտրակայանի գնդակոծության համար մեղադրում են մեկը մյուսին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Սյունիքի և Գեղարքունիքի փոխմարզպետները չեն հաստատում ԵՄ դիտորդներին տարհանելու մասին լուրը
Համացանցում լուրեր էին տարածվել, թե Գեղարքունիքի և Սյունիքի մարզերից շտապ տարհանել են Եվրոպական միության դիտորդներին։ Այ...