ԱԱԾ աշխատակիցները նույնպես կօգտվեն մատչելի և արտոնյալ հիփոթեքային վարկավորման ծրագրից
Կառավարությունն իր այսօրվա՝ հունիսի 8-ի նիստում փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը միտված է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բնակարանային պայմանների բարելավման անհրաժեշտությամբ:
ԱԱԾ տնօրենի տեղակալ Տիգրան Հարությունյանը՝ ներկայացնելով նախագիծը, նշել է, որ նախագծով առաջարկվում է գործող որոշմամբ սահմանված բնակարանի կամ բնակելի տան ձեռք բերման կամ կառուցման դեպքում պետական աջակցության ծրագրի նպատակային շահառու դարձնել նաև ԱԱԾ մարմինների զինծառայողներին, ինչը կնպաստի ազգային անվտանգության մարմինները որակյալ և բանիմաց կադրերով համալրելու գործընթացին և կավելացնի ծառայության գրավչությունը:
«Նախագծի ընդունման դեպքում սկսած 2024 թվականից յուրաքանչյուր տարի ազգային անվտանգության մարմինների 40 ծառայող հնարավորություն կունենա օգտվելու պետական աջակցությամբ իրականացվող մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման նպատակային ծրագրից»,-ասել է ԱԱԾ փոխտնօրենը:
Նա նաև նշել է, որ նախագծի ընդունումից հետո ՀՀ պետական բյուջեից մոտավոր հաշվարկով տարեկան կպահանջվի 157 մլն դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...