Զախարովան խոսել է Երևանի և Բաքվի համար այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզի մասին

Եռակողմ հայտարարությունների համալիրը գնահատում ենք այլընտրանք չունեցող ճանապարհային քարտեզ՝ Ռուսաստանի համար եղբայրական երկու ժողովուրդների հաշտեցման համար։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման թեմային։

 

Ըստ Զախարովայի՝ այս գործընթացի համար կան սեփական դինամիկան, սեփական ձևաչափերը, սեփական հավելյալ գործիքները։

 

«Ինչ վերաբերում է ԱՄՆ-ի և Եվրամիության գործողություններին, հարց է առաջանում՝ ինչո՞վ է պայմանավորված նրանց հանկարծակի բարձր ակտիվությունը հայ-ադրբեջանական կարգավորման հարցում։ Նախկինում ԵՄ-ից հարավկովկասյան խնդրին հատուկ որևէ մեկը ուշադրություն չէր դարձնում։ Հիմա, կարծես թե, փոխվել է կոնյուկտուրան»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

 

Զախարովան նշել է, որ պատմությունը ցույց է տվել արտաքինից փաթաթված այսպես կոչված «խաղաղության» բանաձևերը, որոնք խորհուրդ են տրվում կամ խցկվում են արագացված ռեժիմով, ոչ մի դրական արդյունքի չեն հանգեցրել։

 

«Պետք է իմանալ տարածաշրջանի պատմությունը, պետք է իմանալ հակամարտության պատմությունը, պետք է իմանալ հակամարտության պատմությունը, պետք է իմանալ ժողովուրդների պատմությունը։ Պետք է այդ ամենն իմանալ ու խորապես զգալ։ Եվ ամենակարևորը տրամադրված լինել իրական խաղաղ կարգավորմանը։ Եվ ևս մեկ ոչ պակաս կարևոր բան՝ չունենալ «երկրորդ հատակ» սեփական գործողություններում, այլ լինել անկեղծ այդ նպատակին, խնդրին հասնելու ցանկության մեջ»,- նշել է նա։

 

Հիշեցնենք՝ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է նաև Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարություններին։

 

Քաղաքականություն

Պատահարներ