ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան՝ ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունների մասին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունները։
Գրիգորյանը Հանրային հեռուստաընկերության եթերում ասել էր` ապաշրջափակումը ՀՀ կոնտեքստում նշանակում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացվելու է միայն հայկական ծառայությունների կողմից: Նա նշել էր, որ ՀՀ դիրքորոշումը շատ հստակ է այս հարցում, և կողմերն ուղղակի ի գիտություն են ընդունել, և հույս ունեն, որ այս սկզբունքով կշարժվեն նաև մյուս գործընկերները: Բացի այդ, Գրիգորյանը բարձրացրել էր Հայաստանին զենք վաճառելու, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակում համագործակցելու հարցը:
Զախարովան նշել է, որ հարցը բարձրաձայնելիս ԶԼՄ–ի ներկայացուցիչը Գրիգորյանի հայտարարությունն ամբողջությամբ չի մեջբերել։
«Այնտեղ հարձակումներ են եղել Մոսկվայի հասցեին։ Նախ` կուզեի, որ Ձեր նշած բարձրաստիճան ներկայացուցիչը (Արմեն Գրիգորյանը) այնուամենայնիվ կողմնորոշվեր` կա՛մ նորմալ երկխոսություն, որը ոչ միայն հնարավոր է, որը պետք է լինի, և որի փորձը մենք ունենք հայկական կողմի հետ, կա՛մ նման հայտարարություններ։ Մենք ընտրում ենք առաջինը», - ասել Է Զախարովան։
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոն...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանում մինչև ռուսների գալն ապրում էին «ցեղերի թանձրուկներ». Մարգարիտա Սիմոնյան
Ըստ Մարգարիտա Սիմոնյանի` Հայաստանում մինչև ռուսների գալն ապրում էին «ցեղերի թանձրուկներ»: «Russia Today» լրատվական...