ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տղամարդը ոստիկաններին հրավիրել է տուն և անձամբ ցույց տվել իր պահած թմրանյութը

Վաղարշապատի քրեական հետախույզները հավաստի տեղեկություն էին ստացել, որ Էջմիածնի Միչուրինի փողոցի մի բնակիչ տնամերձ հողամասում աճեցնում, պահում եւ իրացնում է թմրանյութ:

 

Մայիսի 29-ի առավոտյան ստուգայցի ժամանակ 46-ամյա տղամարդը պատրաստակամություն հայտնեց անձամբ ներկայացնելու թմրանյութը եւ ոստիկաններին հրավիրեց տուն:

 

Ննջարանի պահարանի վրա դրված ապակյա տարայում դեղնականաչավուն զանգված էր, մոտ 46 գրամ, որը, ըստ տանտիրոջ՝ մարիխուանա է:

Ոստիկանները պարզել են, որ տղամարդը տարբեր օրերի մարիխուանան իրացրել է համաքաղաքացի երեք տղամարդու

Քաղաքականություն