ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ԱՄՆ իշխանությունները ծխի պատճառով չեղարկել են Նյու Յորքի և Նյու Ջերսիի օդանավակայանների որոշ չվերթներ
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը դադարեցրել է Նյու Ջերսիի Նյուարկ Լիբերթի օդանավակայանի և դեպի Նյու Յորքի Լա Գուարդիա օդանավակայան իրականացվելիք որոշ չվերթներ Կանադայում անտառային հրդեհների ծխի հետևանքով տեսանելիության նվազման պատճառով։ Այս մասին հայտնում է CNBC-ն։
Նշենք, որ Կանադայում բռնկված հրդեհների պատճառով Նյու Յորքը ծածկվել է խիտ ծխով։
Քաղաքը երկրորդ տեղն է զբաղեցրել օդի որակի հակավարկանիշում՝ զիջելով միայն հնդկական Դելիին։ Իշխանությունները կոչ են արել բնակիչներին սահմանափակել դրսում անցկացվող ժամանակը և կրել դիմակներ: Չեղարկվել են նաև բացօթյա միջոցառումները։