ԱԺ-ն ընդունել է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը
Ազգային ժողովը հունվարի 23-ին գումարված արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
Քվեարկության արդյունքներով նախագծին կողմ է քվեարկել 66 պատգամավոր, դեմ՝ 2, ձեռնպահ չի եղել։
Նախագիծը ներկայացնելիս հիմնական զեկուցող, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը նշել է, որ գործող Ընտրական օրենսգիրքը սահմանում է դիտորդների քաղաքական չեզոքության և անկողմնակալության պահանջը, սակայն միաժամանակ չի նախատեսում բավարար մեխանիզմներ այդ պահանջի խախտման դեպքերի համար։
Նրա խոսքով՝ օրենսդրական փոփոխություններով առաջարկվում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը իրավասու լինի վարույթ հարուցել և ուժը կորցրած ճանաչել դիտորդական առաքելության հավատարմագրումը՝ սահմանված պահանջների խախտման դեպքում։
Հիշեցնենք, որ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է արտահերթ նիստը և լքել դահլիճը։
Նմանատիպ հոդվածներ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվ...
Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք. Վահագան Ալեքսանյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ դիմել է «Հայ...
Հռիփսիմե Հունանյանը մեկնաբանել է իր հրաժարականը
Որոշումը ինքս եմ կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ պատագամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այ...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...