Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պատճառով մի շարք ճանապարհներ փակ են
Ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով, սաստիկ բքի, տեսանելիության բացակայության պայմաններում և երթևեկության անվտանգության նկատառումներից ելնելով՝ ճանապարհները ժամանակ առ ժամանակ փակվում են։
Ճանապարհների սպասարկման համար պատասխանատու կազմակերպությունները շարունակում են ավտոճանապարհների մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքները:
Սաստիկ բքի, տեսանելիության բացակայության և անվտանգության նկատառումներից ելնելով՝ Նորավանի խաչմերուկից մինչև Շինուհայրի խաչմերուկ և դեպի Գորիս, Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նորավան-Լծեն-Տաթև ավտոճանապարհ բաց է մարդատար տրանսպորտային միջոցների համար միայն Կապանից դեպի Սիսիան ուղղությամբ։
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը և Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։
Ճամբարակի լեռնանցքը, Սևանի թերակղզուց մինչև Դիլիջանի թունելի սկզբնամաս և Արագածի, Հրազդանի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է։
Աշտարակի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Վանաձորի, Ստեփանավանի, Տաշիրի, Թալինի, Անիի, Արթիկի, Ախուրյանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Դիլիջանի, Իջևանի, Նոյեմբերյանի, Ճամբարակի, Արարատի, Եղեգնաձորի, Վայքի, Սիսիանի, Գորիսի տարածաշրջաններում ձյուն է տեղում։
Ապարանի, Արագածի, Սևանի, Դիլիջանի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ իրավիճակ Իտալիայում․ հայտարարվել է կարմիր տագնապ
Վերջին օրերին «Հարրի» ցիկլոնը վնասներ է հասցրել Հարավային Իտալիային։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փոթորիկը ամենաշ...
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր․ մանրամասներ
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6աս...
Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է․ Գևորգ Պապոյան
Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է, իմ գնահատմամբ՝ իր մեջ ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ մաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր...
Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարվածին
Իսրայելի զինվորականները ավարտել են Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածի նախապատրաստական աշխատանքները, և հարձակումը կարող է...