Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է․ ինչ իրավիճակ է ավտոճանապարհներին
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհի Թթուջուր-Նավուր հատվածը, Նորավանի խաչմերուկից Գորիս, Շինուհայրից Տաթև ավտոճանապարհները փակ են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար (մարդատար մեքենաների երթևեկությունը թույլատրվում միայն Կապան-Լծեն-Նորավան-Սիսիան-Վայոց ձորի մարզ ավտոճանապարհով)։
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար, մյուսների համար՝ դժվարանցանելի։ Տիգրանաշենի ոլորանները, Գյումրի-Բավրա, Գյումրի-Վանաձոր, Տաշիր-Գոգավան ավտոճանապարհները և Աշտարակից Սպիտակի ոլորանները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար, Ջերմուկի խաչմերուկից Կապան հատվածը՝ դժվարանցանելի։
Տաշիր-Բլագոդարնոյե ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերի, Հրազդան, Չարենցավան քաղաքների ավտոճանապարհներին և «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում տեղ-տեղ մերկասառույց է։
Դիլիջանի ոլորաններում, Վայոց ձորի, Արարատի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի մարզերում, Նոյեմբերյան քաղաքում տեղում է ձյուն։ Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի մարզերում, Արագածի տարածաշրջանում բուք է։ Աշտարակի տարածաշրջանում մառախուղ է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Նմանատիպ հոդվածներ
Արտակարգ իրավիճակ Իտալիայում․ հայտարարվել է կարմիր տագնապ
Վերջին օրերին «Հարրի» ցիկլոնը վնասներ է հասցրել Հարավային Իտալիային։ Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ փոթորիկը ամենաշ...
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից բարձր․ մանրամասներ
Մեր տարածաշրջանի համար օդի ջերմաստիճանը հունվարի 26-ից փետրվարի 2-ը և փետրվարի 2-9-ը կանխատեսվում է նորմայից բարձր 3-6աս...
Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է․ Գևորգ Պապոյան
Հեղուկ գազի բարձր գինը անընդունելի է, իմ գնահատմամբ՝ իր մեջ ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ մաս։ Այս մասին ֆեյսբուքյան իր...
Իսրայելը պատրաստվում է ԱՄՆ-ի կողմից Իրանի վրա հնարավոր հարվածին
Իսրայելի զինվորականները ավարտել են Իրանի վրա ԱՄՆ-ի հնարավոր հարվածի նախապատրաստական աշխատանքները, և հարձակումը կարող է...