Իլոն Մասկը պատրաստվում է վերադառնալ քաղքականություն
Միլիարդատեր Իլոն Մասկը վերադառնում է քաղաքական ակտիվություն և պատրաստվում է ֆինանսավորել Հանրապետական կուսակցության քարոզարշավը 2026 թվականի ԱՄՆ միջանկյալ ընտրությունների ընթացքում։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը։
Պարբերականի տվյալներով՝ Հանրապետական կուսակցության ազդեցիկ ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, դիմել են Մասկին՝ խնդրելով աջակցել կուսակցությանը Ներկայացուցիչների պալատում և Սենատում առկա աննշան մեծամասնությունը պահպանելու հարցում։
Թերթը նշում է, որ Մասկն արդեն 10 միլիոն դոլար է նվիրաբերել Սենատի հանրապետական թեկնածուին, իսկ նրա հարաբերությունները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ սկսել են կարգավորվել։
ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների միջանկյալ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 3-ին։
The Wall Street Journal-ը հիշեցնում է, որ 2024 թվականին Իլոն Մասկը գրեթե 300 միլիոն դոլար է ծախսել Թրամփին և հանրապետականներին աջակցելու համար՝ դառնալով Միացյալ Նահանգների ամենախոշոր հանրային քաղաքական դոնորը։ Թերթի գնահատմամբ՝ ներկայիս մերձեցումը դիտվում է որպես պրագմատիկ համագործակցություն, որը Մասկին թույլ է տալիս պահպանել ազդեցությունը վարչակազմի վրա, իսկ Սպիտակ տանը՝ հասանելիություն նրա ռեսուրսներին և տեխնիկական ենթակառուցվածքներին։
Նմանատիպ հոդվածներ
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը մերժել է ՀԷՑ-ի գործով Կարապետյանների միջնորդության բոլոր պահանջները
Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալը 2025 թվականի դեկտեմբերի 24-ին ամբողջությամբ մերժել է Liormand Holdings Limited-ի, Սամվ...
Գնացեք Ռոբերտ Քոչարյանին կասեք՝ ինչի մասին խոսի, եթե իհարկե կարող եք. Վահագան Ալեքսանյան
ԱԺ արտահերթ նիստի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը հայտարարությամբ դիմել է «Հայ...
Հռիփսիմե Հունանյանը մեկնաբանել է իր հրաժարականը
Որոշումը ինքս եմ կայացրել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՔՊ պատագամավոր Հռիփսիմե Հունանյանը, հերքելով այ...
Հիրավի դարձել եմ Պետրոսի մղձավանջը. Էդմոն Մարուքյան
Պետրոս Ղազարյանի մոտ, կարծես, դեռ պահպանվում են 2018 թվականի տրավմատիկ հիշողությունները, երբ նրան նախ մտցրեցին ԲՀԿ ավագա...