ՄԻՊ-ը՝ հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածման մասին
Ռազմագերիներին չպետք է դարձնել հանրային հետաքրքրության առարկա, այդպիսի գործողություններն ուղղակիորեն արգելված են Ժնևյան 3-րդ կոնվենցիայի 13-րդ հոդվածով։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը` անդրադառնալով ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութի տարածմանը։
Ադրբեջանի հեռուստաընկերություններից մեկը հունիսի 5-ին հեռարձակել է տեսանյութ, որում անդրադարձել է հայ ռազմագերիներին։ Ռեպորտաժում ադրբեջանցի լրագրողը զրուցում է հայ ռազմագերիների հետ։
«Արգելքը հետապնդում է 2 հիմնական նպատակ. հարգել ռազմագերու արժանապատվությունը և պաշտպանել գերեվարման ընթացքում ու դրանից հետո ցանկացած ոտնձգությունից: Ռազմագերիները, գտնվելով անազատության պայմաններում, չեն կարող անկաշկանդ կերպով ձևավորել և ներկայացնել իրենց համաձայնությունը տեսանկարահանվելու և նրանց մասնակցությամբ տեսանյութերի հեռարձակման կամ տարածման առնչությամբ»,–ընդգծել է Մանասյանը։
ՄԻՊ–ի խոսքով` ռազմագերիների վերաբերյալ տվյալների հրապարակման և սոցիալական ցանցերով տարածման հետևանքով նրանք հանրության կողմից լրացուցիչ թիրախավորվում են, ինչի մասին են վկայում նաև տեսանյութի վերաբերյալ ադրբեջանական օգտատերերի բացասական մեկնաբանությունները։
Պաշտպանը կոչ է անում հայաստանյան լրատվական համայնքին խուսափել հայ ռազմագերիների վերաբերյալ ադրբեջանական աղբյուրներից վերցված տեսանյութերը տարածելուց՝ նրանց հանրային հետաքրքրությունից զերծ պահելու նպատակով։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիները Տեղ գյուղի որոշ հատվածներում հետ են գնացել. Սյունիքի մարզպետ
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը հայտարարել է, որ վերջին շաբաթների ընթացքում որևէ սահմանային միջադեպ չի արձանագրվել։&n...
Մոտ 1 միլիարդ դրամի պետգնում է կատարվել 256 մլն դրամ հափշտակելու գործով մեղադրվող մարդու ընկերությունից․ «Հետք»
2023 թվականի ընթացքում պետական և համայնքային մարմինները մոտ 1 միլիարդ դրամի գնում են կատարել «Ռեգիոնստրոյսերվիս» ընկերու...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Ձերբակալվել է երիտասարդին ծեծի ենթարկած ՔՊ-ական պաշտոնյան
Ձերբակալվել է երիտասարդի դեմքին գազ փչած և փայտով հարվածած ՔՊ-ական պաշտոնյան։ Այս մասին տեղեկանում ենք ՔԿ խոսնակ Գոռ Աբր...