Իսրայելը թույլ չի տա Իրանին դառնալ երկրորդ Հյուսիսային Կորեա․ Իսրայելի ԱԳՆ
Իսրայելի ԱԳ նախարար Էլի Քոենը այսօր՝ հունիսի 7-ին, Սեուլ կատարած այցի ընթացքում կոչ է արել դադարեցնել Իրանի միջուկային ծրագիրը, որպեսզի թույլ չտա այդ երկրին դառնալ երկրորդ «Հյուսիսային Կորեա»։
Այցի ընթացքում Քոենը հանդիպում է ունեցել Հարավային Կորեայի արտաքին գործերի նախարար Պակ Չինի հետ:
«Հարավային Կորեան կանգնած է միջուկային սպառնալիքի առաջ։ Եվ նրանք, ինչպես եւ մենք, հասկանում են այն վտանգը, որը միջուկային Իրանը կներկայացնի գլոբալ խաղաղության եւ կայունության համար»,-ասել է Քոենը։
Նա նշել է, որ հարավկորեացի գործընկերոջ հետ քննարկել է «Իրանի միջուկային ծրագիրը զսպելու ուղիները»՝ կարծիք հայտնելով, որ այն կկանգնեցնեն միայն «լուրջ պատժամիջոցները ՝ իրական ռազմական սպառնալիքի հետ համատեղ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...