Իրանը Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի հետ Պարսից ծոցում գազային հանգույց կստեղծի
Իրանը, Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի մասնակցությամբ, ձգտում է գազային հանգույց ստեղծել Ասալույե արդյունաբերական շրջանում, որը գտնվում է Պարսից ծոցի ափին, հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Այս մասին հայտնում է ISNA-ն։
«Իսլամական հանրապետությունն, ունենալով 33 տրլն խորանարդ մետր արդյունահանվող գազի պաշար, աշխարհում երկրորդ տեղն է գրավում այդ ռեսուրսի պաշարների թվով։ Մենք ձգտում ենք Ռուսաստանի, Թուրքմենստանի և Կատարի աջակցությամբ Պարսից ծոցն ու Ասալույեն գազային հանգույցի վերածել», -ասել է նախարարը։
Նա չի հայտնել նախագծի մանրամասները՝ նշելով միայն, որ կատարվում են անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ, կազմվում է նախագծի իրականացման ծրագիրը։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...