Արևմուտքը ստիպում է նախկին ԽՍՀՄ շատ երկրների հրաժարվել ռուսաց լեզվից․ Պատրուշև
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը հայտարարել է Արևմուտքի փորձերի մասին՝ ստիպելու նախկին ԽՍՀՄ առանձին երկրներին հրաժարվել ռուսաց լեզվից, ընդհանուր մշակութային ու հոգևոր ավանդույթներից։ Այս մասին տեղեկանում ենք ТАСС-ից։
«Այսօր Արևմուտքը նախկին Խորհրդային Միության շատ երկրների ստիպում է հրաժարվել ռուսաց լեզվից, գիտության, մշակույթի և կրթության հաջողված ավանդույթներից: Նա մտադիր է վերափոխել մեր ժողովուրդների գիտակցությունն ու հոգևորությունը արևմտյան մոդելի համաձայն»,- ասել է Պատրուշևը Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար Ալեքսանդր Վոլֆովիչի հետ հանդիպմանը։
Անվտանգության խորհրդի քարտուղարի կարծիքով՝ «ռուսաց լեզվի ուսումնասիրությունն ու վերադարձն ավանդական կրթական համակարգին կնպաստեն երկրների տնտեսական զարգացմանն ու բարգավաճմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի, Ղազախստանի բանկերն արգելափակում են ՌԴ իրավաբանական անձանց վճարումներն էլեկտրոնիկայի շուկայում
Էլեկտրոնիկայի շուկայում վերջին երկու շաբաթվա ընթացքում ավելի ու ավելի են բախվում դեպքերի, երբ Հայաստանի, Ղազախստանի և Հո...
Միրզոյանն ասել է, թե ինչու էր Էրդողանի երդմնակալության ժամանակ Փաշինյանը 2–րդ շարքում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Էրդողանի երդմնակալության արարողության ժամանակ երկրորդ շարքում լինելն արարողակարգային հարց է...
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը․ ՀՀ ԱԳՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝...
Արցախի ՄԻՊ-ը հիասթափված է Շառլ Միշելի հայտարարությունից
Խիստ հիասթափեցնող է, որ Եվրոպական Միությունը ի դեմս Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ժո...