ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փարիզում կրկին խաղաղ չէ․ բախումներ՝ ցուցարարների և իրավապահների միջև

Ֆրանսիայի արհմիություններն այս տարի արդեն 14-րդ անգամ բողոքի ակցիա են անցկացնում՝ պահանջելով չեղարկել կենսաթոշակային փոփոխությունները, որոնց համաձայն` նախատեսվում է երկրում կենսաթոշակային նվազագույն տարիքը 62-ից դարձնել 64։ 

 

Փարիզում ցույցերը հիմնականում խաղաղ են անցել, որոշ թաղամասերում իրավապահների և ցուցարարների միջև բախումներ և անկարգություններ են գրանցվել: Ցուցարարները մեքենաներ են այրել, քարեր են նետել ու կռվի բռնվել ոստիկանների հետ։ Իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, եղել են ձերբակալություններ։

 

ԶԼՄ-ների տվյալով՝ դժվարությունների են բախվել մայրաքաղաքի Օրլի օդանավակայանի ուղևորները, որտեղ չեղարկվել են մի շարք թռիչքներ։

 

Ակցիայի ընթացքում քաղաքացիների անվտանգությունն ապահովել է շուրջ 4000 իրավապահ: Ցույցեր են տեղի ունեցել նաև Ֆրանսիայի այլ խոշոր քաղաքներում:

Քաղաքականություն