ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու նպատակով միջգերատեսչական խումբ է ստեղծվում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` ՀՀ–ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու վերաբերյալ հարցերը քննարկելու համար կստեղծվի միջգերատեսչական աշխատանքային խումբ:
«Աշխատանքային խումբը ստեղծվում է նաև փոքր մոդուլյար ռեակտորներ տեղակայելու նպատակահարմարության, ինչպես նաև անհրաժեշտ տեխնոլոգիաների ընտրության նպատակով վերլուծություններ իրականացնելու և հետագա քայլերի հաջորդականությունը սահմանելու վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով։ Այս որոշմամբ հաստատվում է նաև խմբի կազմը»,– ասված է որոշման մեջ:
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարը 2-ամսյա ժամկետում ՀՀ վարչապետի աշխատակազմ պետք է տեղեկատվություն ներկայացնի կատարված աշխատանքների մասին։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. «Հետք»
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գ...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պա...
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի...