ԱՄՆ-ում անհամբերությամբ սպասում են ՀՀ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը. Վեդանտ Պատել
ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը, անդրադառնալով հարցին` արդյոք առաջիկայում նախատեսվում է Վաշինգտոնում ևս մեկ բանակցություն անցկացնել Երևանի և Բաքվի միջև, նշել է.
«Դեռ հստակ ժամկետներ չկան, որպեսզի որևէ բան կարողանամ ասել։ Բայց կարող եմ ասել, որ մենք անհամբերությամբ սպասում ենք բանակցությունների հերթական փուլի անցկացմանը Վաշինգտոնում այս ամսվա վերջին։ Կողմերը շարունակում են ձգտել, որպեսզի Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղ ապագա հաստատվի»,– հայտնել է Պատելը։
Ճեպազրույցի ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ–ն անհամբերությամբ սպասում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև բանակցությունների հերթական փուլի անցկացմանն այս ամսվա վերջին։ ԱՄՆ պետդեպարտամենտի ներկայացուցիչը շեշտել է` ԱՄՆ–ն ուրախ է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները շարունակվում են տարբեր հարթակներում։
Նմանատիպ հոդվածներ
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. «Հետք»
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գ...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հարցի պա...
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի...