71 ռուս զինծառայող է զոհվել Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով. Շոյգու
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ վերջին 3 օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը փորձում են հակահարձակման անցնել, որը հետ է մղվել բոլոր հատվածներում։ Այս մասին գրել է Ъ-ն։
Նախարարի խոսքով՝ հարձակման հետևանքով 71 ռուս զինծառայող է զոհվել, 210-ը՝ վիրավորվել։ ՌԴ ՊՆ-ն 2022 թվականի սեպտեմբերից ի վեր չի հայտնել ՌԴ ԶՈւ կորուստների մասին։
Սերգեյ Շոյգուն հայտնել է, որ հունիսի 4-ին ուկրաինական զինված ուժերը հարձակման փորձ են կատարել 5 ուղղությամբ, հունիսի 5-ին՝ 7 ուղղությամբ։
«Բոլոր ուղղություններով մարտական գործողությունների ընդամենը 3 օրվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերի կորուստները կազմել են 3715 զինվորական, 52 տանկ, 207 զրահատեխնիկա, 134 մեքենա, 5 ինքնաթիռ, 2 ուղղաթիռ, 48 դաշտային հրետանային ու 53 անօդաչու թռչող սարք»,- ասել է նա։
«Ցավոք, չենք խոսափել կորուստներից։ Ընդհանուր առմամբ, Հակառակորդի հարձակումը մղելու ժամանակ Միացյալ խմբում զոհվել է 71 զինծառայող, վիրավորվել՝ 210-ը», - ասել է Սերգեյ Շոյգուն, որի խոսքերը մեջբերել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նա նաև հավելել է, որ ռուսական կողմից խոցվել է 15 տանկ, 9 հետևակի մարտական մեքենա, 2 մեքենա և 9 հրազեն։
Նմանատիպ հոդվածներ
Սոթքի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ-ն կիրառել է ականանետ․ ՀՀ ՊՆ
Հունիսի 13-ին՝ ժամը 11:30-11:45-ը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Տրե...
ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է․ «Հայկական ժամանակ»
Հայկական կողմի գործադրած ջանքերի շնորհիվ ՀՀ տարածքում տեղադրված ադրբեջանական դրոշը հեռացվել է: Այս մասին հայտնում է «Հայ...
Ադրբեջանն ԱԹՍ է կիրառել Կապանի դիրքի վրա․ ՀՀ ՊՆ
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ հունիսի 15-ին՝ ժամը 15:10-ին, Ադրբեջանի ԶՈՒ-ն Կապանի հատվածում տեղակայված հայկական դիրքի վրա կիրա...
Ադրբեջանը կրակ է բացել Տեղի հատվածում․ ՀՀ ՊՆ
Հունիսի 15-ին՝ ժամը 11:45-ին, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Տեղի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ո...