ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լիազորվե՞լ եք ԼՂ-ի կողմից Արցախում տարածել Ադրբեջանի իշխանությունը. Խաչատրյան
«Կառավարության ղեկավարը բազմաթիվ անգամներ հայտարարել է, որ Ղարաբաղի ժողովուրդն իրեն չի ընտրել ու ինքը չի կարող Ղարաբաղի ժողովրդին ներկայացնել: Հիմա բանակցություններ են տեղի ունենում, Ղարաբաղի ժողովուրդն ու քաղաքական ուժերը հայտարարում են, որ էն, ինչ դրված է օրակարգում, իրենց շահերից չի բխում: Դուք Արցախի ժողովրդից, իշխանություններից լիազորվե՞լ եք իրենց անունից բանակցել իրենց ապագա կարգավիճակի վերաբերյալ»,- բյուջետային քննարկման ժամանակ դիմելով ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ հարցրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Միրզոյանը նշել է, որ միակ բանը, որ փորձում են ապահովել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացում, հետևյալն է. կարգավորումը ամբողջական, կայուն չի կարող լինել, եթե դրա շրջանակներում չի ստեղծվում հարթակ, որտեղ Արցախի ժողովուրդն ու Բաքուն կարող են բանակցել այն հարցերի շուրջ, որոնք կարևոր են արցախցիների համար.
«Մենք ոչ կարգավիճակի շուրջ ենք բանակցում ու էդպիսի հավակնություններ չունենք, ոչ էլ այլ բան»,- ասել է նախարարը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՊՆ փոխնախարարը` սահմանին կրակրոցների մասին
ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սյունիքի մարզպետի այն հայտարարությանը, թե ադրբեջան...
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. «Հետք»
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սահմանի երկայնքով լարվածություն ստեղծելու փորձերն անընդունելի են և անհասկանալի. Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ առաջիկայում Վաշինգտոնում կայանալի...
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը. Փաշինյան
Առաջիկայում նախատեսվում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վաշինգտոնում: «Հույս ունեմ, որ վաշինգտոնյան ն...