Իրեն վստահված դիրքը լքեց դժվար մարտահրավերներով լի պահին․ Միրզոյան
«ԱԳ նախկին նախարարներից՝ բավական սերտ կապի մեջ եմ Զոհրաբ Մնացականյանի հետ». ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ 2022թ. բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ։
«Նրան նախորդող նախարարների մի մասը պարբերաբար հոդվածներ է գրում, նրանց մոտեցումներին, այսպես, թե այնպես, մամուլից ծանոթանում եմ։ Ցավոք սրտի, հնչեցված դիրքորոշումներն իրականության ադեկվատ ընկալումից ու ադեկվատ լուծումներ առաջարկելուց հեռու եմ համարում, ու, հետևաբար, խոսակցության շատ տեղ չկա։ Մեկ ուրիշի դեպքում կարող եմ հիշել, որ իրեն վստահված դիրքը մի քանի ընկերոջ հետ լքեց դժվար մարտահրավերներով լի պահին։ Չեմ հասկանում՝ ինչ կա նրա հետ քննարկելու։ Մեկ ուրիշի դեպքում՝ գուցե մոտիվացիան։ Շահերի, հնարավոր լուծումների պատկերացումներ չունեմ»,- նշել է նա։
Ըստ Միրզոյանի` կապի մեջ են ոչ միայն նախկին նախարարների, այլև՝ փորձագետների հետ.
«Փորձագետներ կան, ում հետ նույն շահն ենք հետապնդում՝ Հայաստանի շահը։ Քիչ, թե շատ մոտ պատկերացումներ կան, և կարող ենք խոսակցություն ծավալել, համաձայնել, չհամաձայնել, խոսակցությունից օգտակար նյութ քաղել երկրի համար․ նման մարդկանց հետ խոսակցություն ծավալվում է»։
Նմանատիպ հոդվածներ
Գեներալ Կառլոս Պետրոսյանը սեփականաշնորհել է «Հաղթանակ» զբոսայգու 6900 քմ տարածքը. «Հետք»
Երևանի «Հաղթանակ» զբոսայգու շուրջ քրեական և իրավական պատմությունները չավարտված` կոռուպցիոն մի նոր պատմություն է ի հայտ գ...
Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. մանրամասներ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի...
Դավիթ Բաբայանը` Լաչինի անցակետում այս պահին տիրող իրավիճակի մասին
Լաչինի միջանցքում տեղադրված ադրբեջանական անցակետի աշխատանքների մեջ որևէ բան չի փոխվել, պարզապես ադրբեջանական կողմն իր ու...
Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը տրվի Ադրբեջանին. «Իրավունք»
«Ինչ խնդրի առաջ կկանգնի Հայաստանը, եթե Տիգրանաշենը, որպես անկլավ, տրվի Ադրբեջանին: «Իրավունք» թերթը գրում է, որ հա...