Էրդողանը հրապարակել է կառավարության նոր կազմը. հին կազմից գրեթե ոչ ոք չի մնացել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երդմնակալության արարողությունից հետո՝ ուշ երեկոյան հայտնի է դարձել երկրի կառավարության նոր կազմը։ Հին կազմից գրեթե ոչ ոք չի մնացել, իսկ նորանշանակ նախարարների մեծ մասը ուսումնառություն ստացել են Եվրոպայում ու ԱՄՆ-ում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Եվ ասյպես՝ փոխնախագահի պաշտոնում նշանակվել Ջևդեթ Յըլմազին, ԱԳ նախարարի պաշտոնում նշանակվել է հետախուզության արդեն նախկին պետ Հաքան Ֆիդանը: Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ Յաշար Գյուլերը ստանձնել է պաշտպանության նախարարի պաշտոնը։
Նախկին փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը ստանձնել է ֆինանսների նախարարի պաշտոնը: Թուրքիայի ներքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է Ստամբուլի նահանգապետ Ալի Երլիկայան։
Հիշեցնենք` երեկ տեղի է ունեցել Էրդողանի երդմնակալության արարողությունը:
Նմանատիպ հոդվածներ
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավ...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը մանրամասնել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլ...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...