ՀՀ փոխվարչապետի գրասենյակը մանրամասնել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլորտում քայլեր ձեռնարկելու վերաբերյալ։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից` պատասխանելով մեր հարցմանը։
Մոսկվայում աշխատանքային խմբի հանդիպումից հետո ՀՀ կառավարությունը հայտնել էր, որ էական առաջընթաց է արձանագրվել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման կազմակերպման եղանակների համաձայնեցման հարցում: Մասնավորապես ձեռք է բերվել ընդհանուր փոխըմբռնում Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երթուղով երկաթուղային հաղորդակցության վերականգման և կազմակերպման ուղղությամբ կոնկրետ քայլերի իրականացման հարցում:
Փոխվարչապետի գրասենյակից հետաքրքրվել էինք, թե կոնկրետ ինչ քայլերի մասին է խոսքը։
«Քայլերը վերաբերում են մաքսային և սահմանային հսկողության գործընթացներին», - պարզաբանել են գրասենյակից:
Հիշեցնենք` Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետներ Մհեր Գրիգորյանի, Ալեքսեյ Օվերչուկի և Շահին Մուստաֆաևի համանախագահությամբ տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի նիստը տեղի է ունեցել հունիսի 2-ին Մոսկվայում:
Նմանատիպ հոդվածներ
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավ...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջ...