Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծառայությունը։
«Հայաստանի Հանրապետությունը ստացել է հրավեր՝ մասնակցելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը»,–ասվում է հաղորդագրության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությունը տեղի է ունենալու վաղը՝ հունիսի 3-ին:
Միջոցառմանը մասնակցելու են 20 երկրների ղեկավարներ և 45 նախարարներ։
Հիշեցնենք` մայիսի 28-ին Թուրքիայիում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի ձայների նախնական հաշվարկի ավարտից հետո Փաշինյանը Twitter-ի իր էջում շնորհավորել էր Էրդողանին ՝ հայտնելով համատեղ աշխատանքի պատրաստակամություն «հանուն պետությունների միջև հարաբերությունների լիարժեք կարգավորման»:
Ավելի վաղ թուրքական լրատվամիջոցները հայտնում էին, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնարավոր է` մասնակցի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը:
Նմանատիպ հոդվածներ
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
Քիշնևում Փաշինյանի մասնակցությամբ հանդիպումն ավարտվեց
Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում ավարտվեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, Ադրբեջ...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը մանրամասնել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլ...
Մոլդովայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը
Մոլդովայում կայացել է նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպումը: Հայտնում Баграмян 26 տելեգր...