Հայաստանի ու Արցախի Հանրապետությունները՝ Ադրբեջանի հերթական ապատեղեկատվության մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական ապատեղակատվությունն է տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր հունիսի 3-ին` ժամը 00:50-ին, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Հիշեցնենք` Ադրբեջանը նմանատիպ հաղորդագրություն էր տարածել նաև երեկ` հունիսի 2-ին, ՀՀ ՊՆ–ն կրկին հերքել էր։ Նշենք, որ Ադրբեջանն ապատեղեկատվություն է տարածում պարբերաբար։ Վերջին շրջանում ակտիվացել են հատկապես Արցախի հետ կապված կեղծ լուրերը: Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները հունիսի 2-ի լույս 3-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի, Շուշիի, Մարտունու և Քարվաճառի շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հերթական ն...
Զելենսկին սպառնացել է, որ Կիևը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սպառնացել է, որ Կիևը չի մասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե...
Սյունիքի մարզպետը` ինքնապաշտպանության մասին
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա։ Այս մասի...
«Ադրբեջացիների հոլիվուդյան ոճի սցենարը. ամենայն հավանականությամբ, մեր զինծառայողներին առևանգվել են». Տ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ադրբեջանցիները երեկվանից հոլի...