«Ադրբեջացիների հոլիվուդյան ոճի սցենարը. ամենայն հավանականությամբ, մեր զինծառայողներին առևանգվել են». Տ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Ադրբեջանցիները երեկվանից հոլիվուդյան ոճի մոտիվներով փորձ են անում «դիվերսիա» կարել` ՀՀ 2 զինծառայողներին ծանր հանցագործության մեջ մեղադրելով: Նախ տրվեց, որ ՀՀ-ից դիվերսիոն հարձակում է տեղի ունեցել, ապա թեման զարգացրեցին այլ ուղղությամբ` մեղադրելով ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող բնակավայրում, քաղաքացիական անձի սպանության մասին:
Ակնհայտորեն Ադրբեջանում փորձում են ստանալ ճիշտ այնպիսի պատկեր, ինչպիսին գրանցվել էր Նախիջևանի ուղղությամբ 2 ադրբեջանցիների ՀՀ ներթափանցումից ու Կապանի հատվածում քաղաքացիական անձ սպանելուց: Իհարկե այն տարբերությամբ, որ եթե ՀՀ-ի տարածքում ադրբեջանցիներն իսկապես ներթափանցել ու մարդ էին սպանել, մեր զինծառայողներն ադրբեջանական սցենարի իրագործման նպատակով, ամենայն հավանականությամբ, առևանգվել են:
Եթե նույնիսկ խնդիրը մոլորությունը լինի, ինչի հավանականությունը, կարծես, բարձր չի, իրավիճակը դրանից չի փոխվի»։
Նմանատիպ հոդվածներ
Սյունիքի մարզպետը` ինքնապաշտպանության մասին
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա։ Այս մասի...
«Իշխանության լկտիությունը չափ ու սահման չունի». Լեւոն Տեր-Պետրոսյան
ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր- Պետրոսյանն անդրադարձել է զոհված զինծառայողի մոր կալանավորմանը: «Մտահոգիչ իրավիճակ ...
Ի՞նչ է սպասվում ռուս-ուկրաինական պատերազմի 500-րդ օրը. Զելենսկի
Ելույթ ունենալով Ճապոնիայում G7-ի նստաշրջանում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացատրել է, որ հունիսին կլրանա լայ...
Մանրամասներ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հերթական ն...