Զելենսկին սպառնացել է, որ Կիևը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սպառնացել է, որ Կիևը չի մասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե այնտեղ խոստումներ չհնչեն Ուկրաինային դաշինքում ընդունելու մասին:
"Ասա ինձ, թե քանի կյանք արժե մեկ արտահայտությունը Վիլնյուսի գագաթնաժողովում: Ուկրաինան ՆԱՏՕ-ում կլինի՞ հակամարտությունից հետո։ Եթե մեզ այնտեղ չեն տեսնում և Վիլնյուսում մեզ ինչ-որ ազդանշան չեն տալիս, ես կարծում եմ, որ Ուկրաինան անելիք չունի գագաթնաժողովում", - ասել է Զելենսկին WSJ-ի լրագրողի հետ զրույցում ։
Հիշեցնենք՝ փետրվարի 24-ի լուսադեմին՝ ժամը 03:40-ին Ուկրաինայի Լուգանսկի շրջանում հայտնվեցին ռուսական առաջին տանկերը։ Ժամը 04:35-ին Սումիի շրջանում ընկան առաջին հրթիռները։ Մոսկվայի ժամանակով 04:50-ին Վլադիմիր Պուտինը հրապարակեց տեսաուղերձ, որով հայտնեց, որ Ռուսաստանը «հատուկ ռազմական գործողություն» է սկսել Ուկրաինայում։ Ուկրաինայի արևմտյան դաշնակիցներն ամիսներ շարունակ զգուշացնում էին Կիևին, որ Ռուսաստանը ծրագրում է լայնամասշտաբ պատերազմ: Այնուամենայնիվ, Պուտինի որոշումը շոկային եղավ շատերի համար ամբողջ աշխարհում: Արդեն ավելի քան մեկ տարի է, ինչ լայնամասշտաբ պատերազմ է ընթանում։ Տասնյակ հազարավոր զինվորներ և խաղաղ բնակիչներ են սպանվել, քաղաքներ հրթիռակոծվել, ռազմական հանցագործություններ տեղի ունեցել:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հերթական ն...
«Ադրբեջացիների հոլիվուդյան ոճի սցենարը. ամենայն հավանականությամբ, մեր զինծառայողներին առևանգվել են». Տ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ադրբեջանցիները երեկվանից...
Սյունիքի մարզպետը` ինքնապաշտպանության մասին
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա։ Այս մասի...
Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հակահարձակման. Վոլոդիմիր Զելենսկի
Ուկրաինայի զինված ուժերը պատրաստ են հակահարձակման, այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Wall Street J...