Էստոնիայում մեկնարկել են ՆԱՏՕ-ի ռազմածովային ուժերի լայնածավալ զորավարժությունները
Էստոնիայում շաբաթ օրը մեկնարկել են ՆԱՏՕ-ի Baltops 23 լայնածավալ ռազմածովային զորավարժությունները, որին մասնակցում է դաշինքի ավելի քան 30 ռազմանավ, հայտնել է Էստոնիայի պաշտպանության ուժերի գլխավոր շտաբի մամուլի ծառայությունը։
Էստոնիայի ռազմածովային նավատորմի հրամանատաի խոսքերով, Baltops-ի այս զորավարժությունները կմնան պատմության մեջ, քանի որ Էստոնիան նախկինում երբեք ՆԱՏՕ-ի այդքան շատ նավեր չի ընդունել:
«Զորավարժությունների համար Էստոնիա է ժամանել ՆԱՏՕ-ի և դաշինքի գործընկեր երկրների ավելի քան 30 ռազմանավ: Այս տարի զորավարժություններում ներկայացված են մասնակիցներ ԱՄՆ-ից, Շվեդիայից, Լեհաստանից, Նիդերլանդներից, Իտալիայից, Գերմանիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Դանիայից, Իսպանիայից, Լիտվայից, Լատվիայից, Ֆինլանդիայից և Նորվեգիայից:
Baltops-ը ամենամյա միջազգային զորավարժություն է, որն անցկացվում է 1972 թվականից: Զորավարժություններն իրականացվում են՝ նպատակ ունենալով բարելավել մասնակից երկրների կարողությունները՝ Բալթիկ ծովի տարածաշրջանում ցամաքային, օդային և ծովային գործողություններ իրականացնելու գործում։ Զորավարժությունների կազմակերպման համար պատասխանատու է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմը։
Նմանատիպ հոդվածներ
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը կոչով դիմել է Փաշինյանին
Կանադայի Հայ Դատի հանձնախումբը (ANCC-Armenian National Committee of Canada) հատուկ հաղորդագրութմամբ իր խորը հիասթափությո...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայում։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավ...
Փաշինյանը կմասնակցի Էրդողանի երդմնակալության արարողությանը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 3–ին աշխատանքային այցով կմեկնի Թուրքիա։ Տեղեկությունը հայտնում է վարչապետի մամուլի ծ...
ՀՀ փոխվարչապետի գրասենյակը մանրամասնել է` ինչ քայլեր են քննարկվել Մոսկվայում
Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ հանդիպմանը փոխըմբռնում է ձեռք բերվել մաքսային և սահմանային վերահսկողության ոլ...