Բողոքի ակցիա` Թբիլիսիի խորհրդարանի մոտ. կան բերման ենթարկվածներ
Վրաստանի խորհրդարանի մոտ երեկ երեկոյան բողոքի ակցիա էին կազմակերպել «Ջիուտի» («Համառ») շարժման անդամները։ Փոխանցում է tass.ru-ն հղում անելով TV Pirveli-ին:
Ակցիային մի քանի տասնյակ մարդ է մասնակցել, բայց ոստիկանների միջամտությունը մի քանի ժամ շարունակվել է։ Նրանք հիմականում «պայքարել են» պաստառների դեմ, որոնք ակցիայի մասնակցիները գրում էին տեղում։ Ցուցարարները նաև Վրաստանի սահմանադրության հոդվածներ են կարդացել ոստիկանների համար։
Ակցիայի մասնակիցները իշխանություններին մեղադրում էին ռուսամետ քաղաքականություն վարելու համար։
Ներքին գործերի նախարարությունը երեկ երեկոյան հայտնեց, որ երեք մարդու բերման են ենթարկել, մյուսներին առանց բաժիններ տանելու ազատ են արձակել։
Վրաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՆԳՆ-ին կոչ է արել գործել օրենքին համապատասխան և ապահովել խաղաղ հավաքների ազատությունն ու իրավունքները։
Նմանատիպ հոդվածներ
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...