Բելգորոդի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գնդակոծության հետևանքները
Բելգորոդի մարզի Սոբոլևկա գյուղի գնդակոծության հետևանքով 3 մարդ է մահացել, 7-ը` վիրավորվել։ Տեղեկությունը հայտնում է մարզպետ Վյաչեսլավ Գլադկովը։
Նա Telegram–ի իր ալիքում գրել է, որ «Գրադ» արկեր են արձակվել Սոբոլևկայի մասնավոր հատվածի ուղղությամբ, 18 արձակում է արձանագրվել։
«Ցավոք, երեք մարդ զոհվել է, երկու տղամարդ մահացել է տեղում ստացած վնասվածքներից, ևս մի կին որովայնի և կրծքավանդակի շրջանում բեկորային թափանցող վնասվածքով մահացել է շտապօգնության մեքենայում։ 7 մարդ տարբեր ծանրության աստիճանի վիրավորում են ստացել։ 6-ին հիվանդանոց են տեղափոխել, 1-ը հրաժարվել է հոսպիտալացվելուց», – հայտնում է մարզպետը։
Հինգշաբթի ՌԴ ՊՆ–ն հայտնել էր, որ ՌԴ ԶՈւ–ն Բելգորոդի Շեբեկինո քաղաքի ուղղությամբ տանկերով ուկրաինական երկու մոտոհետևակային վաշտի երեք գրոհ է հետ մղել։ Ինչպես Telegram–ում հրապարակած տեսաուղերձում նշել էր Բելգորոդի փոխմարզպետ Կոնստանտին Պոլեժաևը, վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներ, բնակելի տներ, բավական թվով ավերածություններ են եղել։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել
Արցախի Պաշտպանության բանակը հաղորդագրություն է տարածել. Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Այսօր ժամը 17:00-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Տրետուքի հատվածում (Գեղարքունիքի մարզ-խմբ.) տեղակայված...
Հակառակորդի զինված խումբը հատել է ՀՀ սահմանը և առևանգել զինծառայողներին. ՔԿ
ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ Հարություն Յուրիկի Հովագիմյանը և Կարեն Աշոտի Ղազարյանը մայիսի 26-ին` ժամը 18:30-ին, «Կամա...
Ադրբեջանի ԶՈւ-ն խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանետ. Արցախի ՊԲ
Հունիսի 10-ին Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի հարավարևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զենք և ականանե...