«Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է Արցախում ապրող մեր հայրենակիցների վրա». Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․
«Վերջին 3 օրերին ադրբեջանական քարոզչական մեքենան կրկին ակտիվացել է` դրսևորվելով երկու ուղղություններով:
Առաջին, Արցախի ու Հայաստանի ուղղությամբ հրադադարի խախտումներ հրահրելով փորձում է իրավիճակի պատասխանատվությունը բարդել հայկական զինուժի վրա: Երկրորդ, արդեն քանի օր է Ադրբեջանից հրապարակվում է Իվանյան (նախկ. Խոջալու) բնակավայրի հարևանությամբ գտնվող զորավարժարանից` ԱԹՍ-ից արված կադրեր, որտեղ երևում է կրակային պատրաստություն իրականացնող հայկական փոքր ստորաբաժանումներ:
Ադրբեջանի` ամենօրյա ռազմական հոխորտանքների, հայաստանյան իշխանության փախուստի և միջազգային հանրության լռության պայմաններում, Արցախի ինքնապաշտպանության խնդիրը մնացել է այնտեղ ապրող մեր հայրենակիցների վրա:
Ինժեներական-ամրաշինական աշխատանքները, մարտական պատրաստություն, իրավիճակից բխող մյուս գործողություններն ունեն մեկ նպատակ` ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՎԵԼ, ինչը հատկապես տրամաբանական է Ադրբեջանից հնչող սպառնալիքների համատեքստում:
Հայաստանի իշխանությունը միջազգային բանակցություններում ոչ միայն ջանքեր չի գործադրում Ադրբեջանի հնարավոր ագրեսիան կանխելու, Արցախի ապաշրջափակմանը հասնելու համար, այլ հանդես է գալիս այնպիսի դիրքերից, ինչը միայն բարենպաստ վիճակ է ստեղծում միջազգային դերակատարների հանցավոր լռության և Ադրբեջանի լկտիության առումով»:
Նմանատիպ հոդվածներ
Մանրամասներ՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպումից
ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում կայացել է Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի հերթական ն...
Զելենսկին սպառնացել է, որ Կիևը չի մասնակցի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին սպառնացել է, որ Կիևը չի մասնակցի Վիլնյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, եթե...
Սյունիքի մարզպետը` ինքնապաշտպանության մասին
Սյունիքի մարզի սահմանամերձ բնակավայրերում անհրաժեշտ ինքնապաշտպանության համար համապատասխան քանակությամբ զենք կա։ Այս մասի...
«Ադրբեջացիների հոլիվուդյան ոճի սցենարը. ամենայն հավանականությամբ, մեր զինծառայողներին առևանգվել են». Տ. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել․ «Ադրբեջանցիները երեկվանից հոլի...