Թրամփը խոսել է Պուտինի հետ իր աշխատանքի մասին
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն իր նախագահության օրոք աշխատել է իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ միջուկային զենքին վերջ դնելու շուրջ։ Այս մասին հանրապետականը հայտնել է Fox News հեռուստաալիքին։ Նա ընդգծել է, որ զենքի այս տեսակը «չափազանց հզոր է»։
«Ես աշխատել եմ Պուտինի հետ, որպեսզի սկսեմ ազատվել միջուկային զենքից»,- ասել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ պետություններն այսօր ապրում են «երկրի պատմության ամենավտանգավոր ժամանակաշրջանը», քանի որ միջուկային զենքով պատերազմ սանձազերծելու հավանականությունը մեծ է։
Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների պայմանագրի շրջանակներում զենքի մասին տեղեկատվության փոխանցումը Մոսկվային։ Սպիտակ տան որոշումն ուժի մեջ է մտել հունիսի 1-ից։
Այսուհետ Վաշինգտոնն այլևս չի փոխանցում Մոսկվային իր ռազմավարական սպառազինությունների կարգավիճակի և տեղակայման մասին տեղեկատվություն, որոնք ենթակա են տեղակայված ռազմավարական միջուկային զինանոցների հետագա փոխադարձ կրճատման մասին երկկողմ համաձայնագրին։
Ռազմական փորձագետ Ալեքսեյ Լեոնկովը հայտարարել է, որ միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների արձակման հեռաչափությունը տրամադրելուց հրաժարվելու ԱՄՆ որոշումը սպառնում է ողջ աշխարհի անվտանգությանը։ Նրա խոսքով՝ այժմ Մոսկվայի համար ավելի դժվար կլինի ճանաչել՝ հաջորդ արձակումը ուսումնամարզական է, թե մարտական։
Վաշինգտոնում ՌԴ դեսպանատունն իր հերթին հայտարարել է, որ պայմանագրի համատեքստում ԱՄՆ-ի հակաքայլերը չեն ազդի Մոսկվայի դիրքորոշման վրա։ Դիվանագիտական առաքելությունը նշել է, որ պայմանագրի վերսկսումը կօգնի ԱՄՆ իշխանություններին հրաժարվել Ռուսաստանի նկատմամբ թշնամական կուրսից։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...