ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հնարավորություն կա այս ամենը ուղղելու. Մինասյանը` Դիլիջանի քրեականի պետի միջադեպի մասին
ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Դիլիջանի քրեականի պետի հետ կապված միջադեպին.
«Քրեական օրենսգիրքը 81-րդ հոդվածում ունի գործուն զղջալու ինստիտուտ, այսինքն` եթե մարդը կատարել է հանցանք, որը միջին ծանրության է և ոչ մեծ ծանրության է, այդ ինստիտուտը կա, եթե զղջում է, հատուցում է: Կարծում եմ, որ հնարավորություն կա այս ամենը ուղղելու»,- նշել է նախարարը:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին, տարածվել է տեսանյութ, որտեղ երեւում է թե ինչպես է Դիլիջանի քրեականի պետ Արսեն Գայթմազյանը ռեստորանհյուրանոցային համալիրում ծեծի ենթարկում 16-ամյա երիտասարդին։ Դեպքը տեղի է ունեցել ապրիլի 10-ին։
Ավելի ուշ նաև Քննչական կոմիտեից էին հայտնել, որ Դիլիջանի ՆԳՆ քրեականի պետը հանդիպել է տուժողին և ներողություն խնդրել նրանից, պատրաստ է ներողություն խնդրել նաև նրա ծնողներից, լրիվությամբ հասկացել և գիտակցում է, որ դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ և խնդրել է իր նկատմամբ հանրային քրեական հետապնդում չհարուցել՝ գործուն զղջալու հիմքով:
Մանրամասները` տեսանյութում: