Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել է Բախմուտից «վագներականների» դուրս գալու ճանապարհին պայթուցիկներ տեղադրելու մեջ
«Վագների խմբի» հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ պաշտպանության նախարարությանը մեղադրել է Բախմուտից «վագներականների» դուրս գալու ճանապարհին պայթուցիկներ տեղադրելու մեջ։ Այս մասին գրում է Дождь-ը։
Նշվում է, որ Պրիգոժինն ասել է, թե իր ստորաբաժանումները Բախմուտից ելքի երթուղիներում հայտնաբերել են տարբեր պայթուցիկ սարքեր՝ «հարյուրավոր հակատանկային ականներից մինչև տոննաներով պլաստիդներ», և պնդում է, որ դրանք տեղադրվել են երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչների կողմից։
Պրիգոժինի պատասխանը Բախմուտում տիրող իրավիճակի վերաբերյալ լրատվական գործակալության հարցմանը հրապարակել է նրա մամուլի ծառայությունը։
«Այդ ականները տեղադրողները պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ են։ Երբ հարցնում են, թե ինչու եք դա արել, նրանք մատները վեր են ցույց տալիս: Հարցերին դեռ պատասխաններ չկան։ Հակառակորդին զսպելու համար այդ ականները դնելու կարիք չկար, քանի որ այն գտնվում է թիկունքի գոտում»,- ասել է Պրիգոժինը։
Նրա խոսքով՝ պայթուցիկները եղել են հեռակառավարմամբ։ Նա ենթադրություն է, որ երկրի պաշտպանության նախարարության ներկայացուցիչները «ցանկացել են դիմավորել «Վագների խմբի» առաջխաղացող ստորաբաժանումներին, թեև իրենք շարասյուններով չեն շարժվում», իսկ այս իրավիճակը անվանել է «հրապարակային պատժի փորձ»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ չեն բացել․ ՀՀ ՊՆ հայտարարությունը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածել: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարա...
Հայ զինծառայողների առևանգումը կատարվել է Շիկահողից 2-3 կմ հյուսիս-արևելք․ «Հետք»
Ադրբեջանի կողմից հայ զինծառայողների ենթադրյալ առեւանգումը, ըստ «Հետքի» երեք աղբյուրների, տեղի է ունեցել Հայաստան-Ադրբեջա...
Ադրբեջանը 3 ուղղություններով խախտել է հրադադարը. Արցախի ՊՆ
Ադրբեջանի զինված ուժերը կրկին խախտել են հրադադարը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։ «...
Ադրբեջանական զինուժը կիրառել է տարբեր տրամաչափի հրաձգային զենքեր․ Արցախի ՊՆ
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-20:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝...