Փաշինյանն պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առերևույթ պետական դավաճանության հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում հարցաքննվել է որպես վկա: Այս մասին, յսօր՝ հունիսի 2-ին, Ազգային ժողովում հայտարարել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։
«Պարոն վարչապետը որպես վկա է հարցաքննվել»,- նշել է Քյարամյանը՝ ի պատասխան «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի հարցին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեռ ապրիլի 18-ին էր հայտարարել, որ հարցաքննվել է այս գործի շրջանակներում, սակայն չէր նշել, թե ինչ կարգավիճակով։
«Ես քննվել եմ, հարցաքննվել եմ շատ մանրամասն: Ինչքան պետք է, այնքան էլ կհարցաքննվեմ», - ասել էր Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...