Կոսովոյի ընդդիմությունը պահանջում է երկրի վարչապետի հրաժարականը
Չճանաչված Կոսովոյի նախկին վարչապետ և ընդդիմադիր «Ալյանս հանուն Կոսովոյի ապագայի» կուսակցության նախագահ Ռամուշ Հարադինայը կոչ է արել հրաժարական տալ կառավարության ներկայիս ղեկավար Ալբին Կուրտիին։ Քաղաքական գործչի խոսքով՝ իրավիճակը չճանաչված հանրապետությունում այժմ զարգանում է գրեթե ամենավատ կերպով՝ 1999 թվականից ի վեր։
«Ես չափազանց մտահոգված եմ երկրում տիրող իրավիճակով: Այսօր ամենավատն է 1999 թվականից ի վեր: Կուրտին ուղղակիորեն պատասխանատու է այս իրավիճակի համար», - ասել է Հարադինայը: Նրա խոսքերն ուրբաթ մեջբերում է Danas սերբական հրատարակությունը։
Հարադինայի խոսքով՝ վարչապետ Կուրտին ներկայումս «վտանգ է ներկայացնում Կոսովոյի համար»։ «Ուստի նա պետք է հեռանա»,- համոզված է քաղաքական գործիչը։
«Որպես կառավարության ղեկավար՝ նրա շարունակական պաշտոնավարման յուրաքանչյուր օրը վնասակար է ու վտանգավոր երկրի համար»,- հավելել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է քննարկվել հնգակողմ հանդիպմանը․ մանրամասներ
Քիշնևում տեղի ունեցած հնգակողմ հանդիպման ժամանակ քննարկվել են հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համատեքստո...
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել
Արցախի կառավարությունը հաղորդագրություն է տարածել, որում նշված է. «Այսօր, ՌԴ խաղաղապահ զորակազմի աջակցությամբ ու ուղեկցո...
Սահմանազատում, խաղաղության պայմանագիր․ Շառլ Միշելը՝ հնգակողմ հանդիպման մասին
Բանակցությունները արդյունավետ էին։ Քիշնևում ավարտված հնգակողմ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում այսպես է բանակց...
Ալիևն ու Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ոտքի վրա» կարճ զրույց են ունեցել Անկարայում Թայիփ Էրդողանի...