Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը
Ադրբեջանի իշխանությունները փակել են Բաքվում Իրանի մշակութային ներկայացուցչությունը: Պատճառների մասին պաշտոնական Բաքուն չի հաղորդում։ Այս մասին հայտնում է Turan-ը:
Թեհրանն ադրբեջանական կողմի քայլը գնահատում է «միակողմանի և հապճեպ», IRNA գործակալությանը փոխանցել է Իրանի արտգործնախարարության պաշտոնյան, որը ցանկանում է անանուն մնալ։
Իրանցի պաշտոնյան նշել է, որ «հարցը կարելի էր լուծել երկխոսության միջոցով»։
Իրանա-ադրբեջանական լարված հարաբերությունների ֆոնին Ադրբեջանում վերջին ամիսներին հարյուրավոր անձինք են ձերբակալվել՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով։ Հետագայում նրանց առաջադրվել են թմրանյութերի հետ կապված մեղադրանքներ։
Նմանատիպ հոդվածներ
2 արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք․ «Հետք»
Ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հա...
Հնգակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Մակրոնին
Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հնգակողմ հանդիպմանը հետևած հայտարարությանը, որը տարած...
Ելիսեյան պալատը` հնգակողմ հանդիպման մասին
Ելիսեյան պալատը, անդրադառնալով Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասն...
Մոլդովայում սկսվել է Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը
Մոլդովայում սկսվել է Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ վարչապետ Ն...