Հնգակողմ հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրել է Մակրոնին
Ադրբեջանի ԱԳՆ-ն, անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի՝ հնգակողմ հանդիպմանը հետևած հայտարարությանը, որը տարածել էր Ելիսեյան պալատը, հայտարարությամբ է հանդես եկել:
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ հունիսի 1-ին Քիշնևում կայացած հնգակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հայտարարությունը դրական ներդրում չունի խաղաղության գործընթացում։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն իր հայտարարության մեջ նշել է, որ Եվրոպական խորհրդի ղեկավարի, Ֆրանսիայի նախագահի և Գերմանիայի կանցլերի մասնակցությամբ Քիշնևում Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը հաջորդած մամուլի հաղորդագրությունը. ավանդաբար տրամադրվում էր Շառլ Միշելի կողմից՝ որպես բրյուսելյան ֆորմատի կազմակերպիչ։
«Հանդիպման մասին ավելի ուշ Ֆրանսիայի նախագահի կողմից միակողմանի արված հայտարարությունը չի արտացոլում և խեղաթյուրում է կողմերի դիրքորոշումը։ Ցավոք սրտի, սա Ֆրանսիայի կողմից նման գործողությունների առաջին դեպքը չէ, և դա դրական ներդրում չի ունենում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացի, տարածաշրջանում խաղաղության և կայունության վրա»,- նշել է Հաջիզադեն։
Ելիսեյան պալատը հայտարարություն էր տարածել` անդրադառնալով Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասնակցությամբ հնգակողմ հանդիպման արդյունքներին: Ֆրանսիայի նախագահը հատուկ ընդգծել է ցանկացած թշնամական հռետորաբանությունից հրաժարվելու և ի նպաստ տարածաշրջանի ողջ բնակչության` խաղաղության վերականգնման ուղղությամբ ջանքերի շարունակման կարևորությունը:
Նմանատիպ հոդվածներ
2 արգելքից հետո Փաշինյանին տեղափոխող ինքնաթիռին թույլատրվել է մտնել Թուրքիայի օդային տարածք․ «Հետք»
Ապրիլի 25-ին Երեւանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանի բացումից հետո Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հա...
Ելիսեյան պալատը` հնգակողմ հանդիպման մասին
Ելիսեյան պալատը, անդրադառնալով Քիշնևում Հայաստանի, Ադրբեջանի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Եվրոպական խորհրդի ղեկավարների մասն...
Մոլդովայում սկսվել է Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը
Մոլդովայում սկսվել է Ալիև-Միշել-Փաշինյան եռակողմ հանդիպումը: Առայժմ այլ մանրամասներ չեն հաղորդվում: Նշենք, որ վարչապետ Ն...
Քիշնևում մեկնարկել է հնգակողմ հանդիպումը
Քիշնևում մեկնարկել է Միշել-Շոլց-Մակրոն-Փաշինյան-Ալիև հնգակողմ հանդիպումը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: Ավելի վաղ հաղո...