Ծիծեռնակաբերդի խճուղու մարզահամալիրը կհանձնվի ԿԳՄՍՆ-ին
Կառավարությունն առաջարկում է մասնավորեցման ենթակա պետական գույքի ցանկից հանել հավաքական թիմերի մարզական կենտրոնին հատկացված տարածքն ու հանձնել ԿԳՄՍ նախարարությանը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ այդ տարածքը պետք է ծառայեցվի հավաքական թիմերի մարզումներին. «Մարզահամալիրը մեծ հնարավորություններ է ընձեռնում, ունի ննջարանային մասնաշենք՝ նախատեսված շուրջ 60 հոգու համար, 2 մարզադահլիճ՝ յուրաքանչյուրը 1600 մ²: Դահլիճներից մեկի բարձրությունն 9 մետր է, ինչը հնարավորություն է տալիս այդտեղ իրականացնել ամենատարբեր սպորտաձևերի մարզումներ ու մրցաշարեր»։
Նրա խոսքով՝ կառույցում կգործի նաև բուժվերականգնողական կենտրոն:
Անդրեասյանը հայտնեց նաև, որ նախորդ տարի Հայաստանը ռեկորդային թվով մեդալներ է ունեցել. «Այս տեմպը պահանջում է նոր ենթակառուցվածքներ։ Այս պահին 12 մարզադպրոց և մարզական համալիր գտնվում են կառուցման ու վերակառուցման ընթացքում»,- նշել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Անչափահասին ծեծած քրեականի պետը 2 ամսով կալանավորվել է
ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնի քրեական հետախուզության բաժանմու...
Սալմոնելա և մանրէներ տեղական հավի մսում. լաբորատոր փորձաքննության արդյունքները. «Հետք»
Մայիսի 16-ին լաբորատոր փորձաքննության է ներկայացվել տեղական արտադրության թարմ, պաղեցված հավերի 6 տեսակ։ Այս մասին...
Ադրբեջանցիներն ավերել են Լաչինի պատմական գերեզմանոցը, ոչնչացրել 14-16-րդ դարերի խաչքարեր
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքից տեղեկանում ենք․«2023 թվականի մայիսի 1...
Երևանում քաղաքացուն գետնին տապալած ոստիկանի լիազորությունները դադարեցվել են
Երևանի Սարյան փողոցում «Երևանի գինու օրեր» փառատոնի ընթացքում քաղաքացուն հարվածած ոստիկանի լիազորությունները ժամանակավոր...